ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Չորս դրամ թանկացում և ապրանքների գնաճ

Չորս դրամ թանկացում և ապրանքների գնաճ
18.07.2014 | 11:06

Էլեկտրաէներգիայի թանկացման պտուղներն արդեն քաղում է ժողովուրդը։ Թեև էլեկտրաէներգիայի սակագինը ծրագրված է բարձրացնել օգոստոսի 1-ից, այնուհանդերձ, վերջին երկու շաբաթում խանութներում մի շարք ապրանքների գները բարձրացել են։
Եվ այսպես, արձանագրվել են տեղական արտադրության ապրանքների գները։ Թերևս դա անսպասելի չէր և ենթադրվում է, որ հատկապես օգոստոսի 1-ից հետո տեղական արտադրության բոլոր տեսակի ապրանքների գները կբարձրանան։ Այն պարզ պատճառով, որ ցանկացած արտադրություն առանց էլեկտրաէներգիայի չի կարող գործել, բնականաբար, էներգակիրները արտադրվող ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ կլորիկ գումար են կազմում։ Ասել է` կթանկանան հացի, մսամթերքի, ձվի, կաթնամթերքի, պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև տեխնիկական այլ ապրանքների գները։
Ի դեպ, դրա պատճառով է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ամռան շրջանում։ Թոզ փչելով ժողովրդի աչքերին` հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 4 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը տարեկան ընդամենը 8 հազար դրամի լրացուցիչ ծախս է նստելու բնակչության վրա։ Նախ, նկատենք, որ այն ոչ թե լրացուցիչ ծախս է, այլ սոցիալական բեռ։ Երկրորդ` աշխատանք չունեցող կամ էլ 45-80 հազար դրամ վաստակող մարդու համար 8 հազար դրամը լուրջ բեռ է, ինչն էլ, բնականաբար, սոցիալական լարվածության առիթ է հանդիսանալու։ Սակայն արդյո՞ք այդ 8 հազարով բեռը կսահմանափակվի։ Իհարկե ո՛չ, ինչն ապացուցվեց վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղական արտադրության որոշ ապրանքների գնաճով։ Սա նշանակում է, որ առաջիկայում, իսկ ավելի ստույգ` ձմռան շրջանում, սոցիալական բեռը բնակչության վրա զգալիորեն կավելանա։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ